Trend-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը դեռ մշակման փուլում է՝ ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը դեռ մշակման փուլում է՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա չի մանրամասնել, թե երբ շրջանառության մեջ կդրվի պայմանագրի նախնական տարբերակը:
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...